Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Արցախի էջը չեք կարող փակել

Արցախի էջը չեք կարող փակել
15.04.2025 | 16:42

Կառավարությունը դադարեցնում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը, որպեսզի համաձայնեն ՀՀ քաղաքացիություն ստանալ և օգտվել բնակարանային ծրագրից, Հ 1-ի Պետոն էլ զարմանում է, թե մեր հայրենակիցներն ինչո՞ւ չեն համաձայնվում։ Ցավոք, շատերի համար է անհասկանալի։ Բայց արցախցին չի եկել վերաբնակեցման, նոր տուն ու տեղ դնելու, արցախցին եկել է հանգստանալու և զորանալու։

Արցախցուն պետք չէ ձեր տված տունը, ինքն իր տունն է ուզում, արցախցուն պետք չի ձեր շնորհած քաղաքացիությունը, ինքը վաղուց է քաղաքացի։

Արցախցին ձեր կողմից վաճառված իր պապական տունն ու շենն է ուզում, իր դարերով պաշտպանած Դադիվանքն ու Ամարասն է ուզում, հազարամյակներով պաշտպանած պապերի գերեզմանն ու որդու թարմ շիրիմն է ուզում։

Արցախցին չի եկել այստեղ բնագռվելու, եկել է հանգստանալու, զորանալու և կրկին հետ գնալու, Արցախի էջը չի կարող փակվել։

Արցախի էջը չեք կարող փակել:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 19086

Մեկնաբանություններ

g src="thumbs/220x163/x2BCG6e9zCtnOG3hJ4vGJmbR1O.jpg" alt='Անձնական ոչինչ չկա. միայն գործարարություն է և... պատերազմ' title='Անձնական ոչինչ չկա. միայն գործարարություն է և... պատերազմ' width='220' height='163' />
Անձնական ոչինչ չկա. միայն գործարարություն է և... պատերազմ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

-Դու մե­նակ չես, մե­նակ չես, մե­նակ չես...
-Դու մե­նակ չես, մե­նակ չես, մե­նակ չես...